...
Օրգանիզմից գազերի դուրս մղումը՝ հիվանդություններից պաշտպանության միջոց. news.am
«Բաց թողնված» կամ աղիքային գազը մարսողական գործընթացի բնականոն մաս է: Բանն այն է, որ սնվելիս, սննդամթերքի հետ միասին, նաեւ ազոտ եւ թթվածին ենք կուլ տալիս, որոնք, քիմիկոս Աննա Մարի Հելմենշտայնի մեկնաբանմամբ, օրգանիզմում պղպջակների տեսքով ճամփորդելու եւ այդ ընթացքում ջրածնի, ածխածնի երկօքսիդի եւ մեթանի հետ միավորվելու հատկություն են դրսեւորում: Այդ միացությունների՝ օրգանիզմից հեռացման միակ ուղին հետանցքն է, հաղորդում է Medical Daily-ն:
Երկրագնդի վրա բնակվող մարդիկ օրական 70 մլրդ անգամ գազեր են «բաց թողնում», որոնց միայն 10 տոկոսը կարող են «ծանոթ» թվալ Ձեզ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ են յուրաքանչյուրի գազերն այդչափ տարբերվում մյուսներից եւ համեմատաբար քիչ անհանգստություն պատճառում մեզ:
Պարզվում է՝ հոտերի այս կամ այն տեսակները աղիքներում ապաստան գտած միլիոնավոր մանրէների կազմից են կախված: Փորձարկմամբ ապացուցվել է, որ մարդկանց տանելի են իրենց իսկ արձակած գազերի հոտը, այսինքն՝ նախտնտրում ենք այն, ինչ ծանոթ է:
Բայց երեւույթի պատճառը կարող է ավելի խորը լինել: Վատ հոտ ունեցող իրերը սովորաբար կամ թունավոր են, կամ՝ մանրէակիր, կամ էլ՝ փչացած (խոսքը սննդի մասին է): Այսինքն, մարդ արարածը բնազդաբար՝ հնարավոր վնասներից պաշտպանվելու նպատակով է այլոց արձակած հոտերից խուսափում: Ոչ հիգիենիկ իրերը, կենդանիները եւ մարդիկ կարող են բաց թողնված գազերի միջոցով որեւէ հիվանդության փոխանցման պատճառ դառնալ: Կանոնից միակ բացառությունը մորն է վերաբերում՝ երեխայի «գունավոր» հոտը լուրջ անհանգստություն չի պատճառում նրան, ինչը հիգիենայի ապահովման գործընթացն ավելի տանելի է դարձնում:
Անձայն բաց թողնված գազն ամենավնասաբերն է, քանի որ ուղեղին հակազդման մեխանիզմների անցնելու ժամանակ չի ընձեռում: Հատկանշական է, որ այլոց կողմից «բաց թողնված» գազերի եւ դրանց արձակմամբ ուղեկցվող ձայնի մշակման համար գլխուղեղի կեղեւի առաջակոսային գալարն է պատասխանատու, որն օրգանի այլ հատվածներին սպասվող հոտի վերաբերյալ ազդակներ կարող է հաղորդել:
18.11.2014
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ